Կան հարցե՞ր։ Զանգե՛ք:

Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց, ապա թելադրել նրանց, թե ինչ անեն: Մենք վարձում ենք պրոֆեսիոնալների, որպեսզի նրանք ասեն՝ ինչ անենք մենք:

Լավ կառավարիչը հասկանում է.
- Լավ կառավարումը՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում նպատակներին հասնելու միջոց է:
- Անհնար է լուծել ծագած խնդիրը` պահպանելով նույն մտածելակերպը ու մոտեցումը, որոնք հանգեցրել են այդ խնդրին:
- Հաջողության գաղտնիքը բացահայտելիս պետք է նայել ոչ թե դրա որոշման կայացմանը, այլ այն մեթոդին, որը թույլ է տվել հասնել դրան:

Ինչո՞ւ Ընտրել Աութսորսինգ

ՉԱԹԹԵՐՋԻ ՍՈւԲՀՐԵՆԴՈւ - Հաշվապահության աութսորսինգ և խորհրդատվություն,
Անգլիայի և Ուելսի Արտոնագրված Հաշվապահների Ինստիտուտ

Ու՞մ համար է այն օգտակար և ինչու
Հարկային փոփոխությունները, մասնավորապես` նոր և առավել խիստ հարկային օրենքները հանգեցրել են նրան, որ հարկային օրենսդրության նորմերի պահպանումը գտնվում է կորպորատիվ կառավարման ուշադրության կենտրոնում: Արդյունքում էապես մեծացել է շատ կարճ ժամկետներում հարկային օրենսդրության պահպանման և պետական լիազոր մարմինների կողմից ստուգումների արդյունքների վերաբերյալ ինֆորմացիայի պահանջարկը:

Աութսորսինգը կամ գործառույթների համատեղ իրականացումը նվազեցնում են սխալների ռիսկը, օգնում են հարկային պլանավորմանը և կորպորատիվ կառավարման համար շատ թանկարժեք ժամանակի խնայմանը:

Մասնագիտական տեսանկյունից Դուք ստանում է հետևյալը`

  • այնպիսի մասնագիտացված կազմակերպությունների փորձի և տեխնոլոգիաների կիրառում, որոնք տարբեր օրենսդրական մարմիններում կարող են ուղղորդել հարկային օրենսդրության պահպանման գործընթացը,
  • կառավարման ժամանակակից տարրեր,
  • մասնագիտական գիտելիքների պակասի լրացում, որն առկա է տարբեր ոլորտներում և տարբեր հարկային ռեժիմներում աշխատելու պարագայում:

Ի՞նչ ենք տալիս Ձեզ
Պրակտիկայում մեր հարկային աութսորսինգն իրենից ներկայացնում է լավ մշակված աշխատանքային համակարգ, որը վարում են մասնագետները: Մենք մշտապես զարգացնում ենք մեր մասնագետների գիտելիքները, տեղեկության երկարաժամկետ կուտակումը, մասնագիտական գործընթացները և տեխնոլոգիաները:

Հարկային աութսորսինգն իրականացնելիս մեր նպատակն է` պահպանել օրենսդրական պահանջները, հարկերի և հարկային ռիսկերի արդյունավետ կառավարումը, հաճախորդների հարկերի օպտիմիզացիան: Հաճախորդ-կազմակերպության հաշվապահական բաժինը իրականացնում է ընթացիկ հաշվապահությունը, իսկ Լոնդոն Բիզնես Գրուպի մասնագետներն իրականացնում են հարկադրման հետ կապված բոլոր հարցերի վերլուծությունն ու պատրաստում հաշվետվությունները:

Լոնդոն Բիզնես Գրուպն առաջարկում է հարկային աութսորսինգի հետևյալ ծառայությունները.

  • խորհրդատվություն և հարկային պլանավորման վերաբերյալ առաջարկություններ,
  • աջակցություն հարկային հաշվառումն իրականացնելիս,
  • կորպորատիվ հարկեր և հարկային օրենսդրության անուղղակի պահպանում:

Կարդացեք նաև

Տնտեսական ճգնաժամը խոչընդոտ է, եթե դու այդպես ես կարծում: Հակառակ դեպքում դա հնարավորություն է՝ հաղթահարում ես ու բացահայտում նոր շուկաներ:

Մենք կօգնենք քեզ, երբ դու ինքդ դրան պատրաստ լինես,
Հիշիր - բիզնեսում արձակուրդ չկա, գործը միշտ ավարտին ենք հասցնելու,
Դու առաջին հերթին քո բիզնեսի բանվորն ես, և հետո միայն` գործի տերը:

Մեր Գործընկերները

Գրասենյակի հասցեն

ՀՀ, 0010, Երևան, Մովսես Խորենացու փող., 27ա / 1

Հեռ.` +37410541272
Բջջ․` +37491010421 (հայերեն)
Բջջ․` +37477010421 (անգլերեն)
Բջջ․` +37491010421 (ռուսերեն)
Ֆաքս` +37410541272

Էլ․ փոստ`