Կան հարցե՞ր։ Զանգե՛ք:

Աուդիտի կարի՞ք ունեք

Դիմեք մեզ՝ խնայեք գումար, սակայն ոչ որակի հաշվին

Խորհրդատվական Ծառայություններ

ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Ներդրումային Ծրագրեր և Բիզնես Խորհրդատվություն

Կազմակերպության զարգացման տարբեր փուլերում` հիմնադրումից մինչև միջազգային շուկա մուտք գործելը, Դուք կարող եք մասնագիտական խորհրդի կարիք զգալ Ձեր գործունեության տարբեր ոլորտներում` հաշվապահական հաշվառման, ֆինանսական և բիզնես պլանավորման, ներդրումների, ֆինանսական աճի և այլն: Եվ շատ հաճախ կազմակերպությունում տիրող իրավիճակին թարմ աչքով նայող մասնագետը կարող է անգնահատելի օգնություն ցուցաբերել ամենակարևոր ստրատեգիական և կառավարչական որոշումներն ընդունելիս:

Լոնդոն Բիզնես Գրուպ կազմակերպությունն ունի խորհրդատվական ծառայությունների մատուցման հարուստ փորձ և առաջարկում է խորհրդատվական ծառայություններ հետևյալ ոլորտներում`

  • Բիզնես խորհրդատվություն՝ կազմակերպության հիմնադրում, գրանցում, վերակազմավորում
    • հիմնադիր փաստաթղթերի պատրաստում և կազմակերպությունների գրանցում,
    • կազմակերպությունների վաճառքի, գնման, միացման կամ միաձուլման վերաբերյալ խորհրդատվություն,
    • պայմանագրերի, համաձայնագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում և գնահատում:
  • Ֆինանսական խորհրդատվություն
    • հաշվապահական, հարկային և կառավարչական հաշվառման ոլորտում խորհրդատվության տրամադրում,
    • կազմակերպությունների ֆինանսական և բիզնես գործունեության վերլուծություն և պլանավորում, բյուջեի կազմում,
    • ֆինանսական պլանավորում և բյուջեի կազմում - տարեկան և երկարաժամկետ,
    • կազմակերպությունների հաշվապահական, ֆինանսական և հարկային կառավարմանն առնչվող առաջարկների մշակում:
  • Ներդրումային խորհրդատվություն
    • ներդրումային նախագծերի վերլուծություն և մշակում,
    • ներդրումային ծրագրերի իրականացման տարբեր փուլերում որակավորված մասնագիտական աջակցություն,
    • ներդրումների նպատակով կազմակերպության գրավչության բարձրացում:
  • Կառավարչական խորհրդատվություն
    • կազմակերպության կառավարման գործընթացների և կառավարման համակարգի օպտիմիզացում,
    • կորպորատիվ կառավարման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
    • բիզնեսի վարման նորագույն մեթոդների ներկայացում,
    • բիզնեսի վերակառուցման հարցերում խորհրդատվական աջակցություն:
  • Ստրատեգիական խորհրդատվություն
    • ստրատեգիական պլանավորում,
    • կազմակերպության ստրատեգիական նպատակների իրականացման համակարգի ստեղծում և գործիքների մշակում:

Խորհրդատվությունը նման է սննդի. որը պետք է տրվի պարբերաբար և ժամանակին:

Կարդացեք նաև

Տնտեսական ճգնաժամը խոչընդոտ է, եթե դու այդպես ես կարծում: Հակառակ դեպքում դա հնարավորություն է՝ հաղթահարում ես ու բացահայտում նոր շուկաներ:

Մենք կօգնենք քեզ, երբ դու ինքդ դրան պատրաստ լինես,
Հիշիր - բիզնեսում արձակուրդ չկա, գործը միշտ ավարտին ենք հասցնելու,
Դու առաջին հերթին քո բիզնեսի բանվորն ես, և հետո միայն` գործի տերը:

Մեր Գործընկերները

Գրասենյակի հասցեն

ՀՀ, 0010, Երևան, Մովսես Խորենացու փող., 27ա / 1

Հեռ.` +37410541272
Բջջ․` +37491010421 (հայերեն)
Բջջ․` +37477010421 (անգլերեն)
Բջջ․` +37491010421 (ռուսերեն)
Ֆաքս` +37410541272

Էլ․ փոստ`