Կան հարցե՞ր։ Զանգե՛ք:

Ինչու՞ են ներդրողները կորուստներ կրում

Ավելորդ հուզականություն,
Պրակտիկ փորձի բացակայություն,
Ավելի մեծ վաստակի ակնկալիք,
Գիտելիքների պակաս,

Ռիսկերի դիվերսիֆիկացիայի կանոնների թյուրըմբռնում

Մեր Մասին

ՌՈԲԵՐՏ ՋԵՅՄՍ ՎՈւԴԲՐԻՋ - Ընկերության աուդիտի բաժնի հիմնադիր գործընկեր,
Անգլիայի և Ուելսի Արտոնագրված Հաշվապահների Ինստիտուտ

Ինչպե՞ս տարբերել գործի իսկական մասնագետներին նրանցից, ում փորձն ու գիտելիքները չեն բավարարում Ձեր գործունեությանը լավագույնս ծառայելու համար: Հավանաբար իրեն հարգող յուրաքանչյուր գործարար կյանքում գոնե մեկ անգամ տվել է այս հարցն ինքն իրեն: Հաջողակ գործարարն իր գործունեության ընթացքում հավատարիմ է մնում երկու հիմնական արժեքների` ժամանակ և փող: Ուստի, հազիվ թե որևէ մեկը համաձայնի այս արժեքներից որևէ մեկը վատնել ոչ պրոֆեսիոնալ ծառայության վրա, մասնավորապես, բարձր մակարդակի ծառայությունն իր մեջ ներառում է իրավական, հարկային և ֆինանսական հարցերի ամբողջական համակարգը: Չէ՞ որ ֆինանսիստի կամ իրավաբանի գործը նման է բժշկի գործին, որը պատասխանատու է հիվանդի առողջության համար: Միայն այն տարբերությամբ, որ հաշվապահի կամ աուդիտորի / ֆինանսական խորհրդատուի մասնագիտական որակավորումից կախված է ոչ թե մարդկային կյանքը, այլ Ձեր կազմակերպության ճակատագիրը:

"Իդեալական" աուդիտորական ընկերությունը հաճախորդների աչքերով

Եվ այսպես, ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի "իդեալական" աուդիտորական ընկերությունը: Անշուշտ, դրանցից առաջիններն են ֆինանսական հարցերի վերաբերյալ խորը գիտելիքները, հարուստ փորձը և որոշակի շրջանակներում լավ համբավն ու բարձր հեղինակությունը: Բացի այդ, ընկերության աշխատակազմը պետք է համալրված լինի բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնք ունակ են լուծել բարդ իրավական, հարկային և հաշվապահական խնդիրներ: Մասնագետներ, որոնք ունակ են դուրս բերել կազմակերպությունը հարկային և հաշվապահական ճգնաժամից և պաշտպանել հաճախորդի շահերը: Նույնքան կարևոր է աջակցել հաճախորդին, որ ժամանակին կազմի հավաստի և անսխալ հաշվապահական հաշվետվություններ: Բժշկական լեզվով ասած` նախ պետք է կատարել ճիշտ ախտորոշում և հետո միայն բուժում նշանակել հիվանդին: Միաժամանակ գործարարի համար անհրաժեշտ պայման է ճշգրիտ և հստակ հաշվապահական կամ ֆինանսական "ախտորոշումը" այնպիսի ելակետային որոշումների կայացման համար, ինչպիսիք են գնորոշումը և արտադրական ծախսերը, ինչպես նաև ներդրումներ կատարելու գրավչությունը:

Տեսությունից դեպի պրակտիկա

Եվ ուրեմն, մենք հանձն չենք առնում ազատել Ձեզ բոլոր խնդիրներից: Բայց կարող ենք օգնել Ձեզ` լուծելու այնպիսի իրավական խնդիրներ, ինչպիսիք են`

  • ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, հաշվապահական հաշվառման վարում և վերականգնում,
  • հարկային հաշվետվությունների պատրաստում (այդ թվում նաև` "զրոյական" հաշվետվությունների պատրաստում),
  • ֆինանսական գործունեության պարտադիր և ինքնակամ աուդիտի իրականացում,
  • հարկային հայտարարագրերի կազմում, ինչպես նաև հարկային պլանավորում և օպտիմիզացում,
  • հաշվապահության վարման և վերահսկողության համակարգերի, ՏՏ և բիզնես պլանի վերաբերյալ խորհրդատվություն:

Բացի այդ, մենք մատուցում ենք ծառայություններ հարկերի և հաշվապահության իրավական մասով: Դուք կարող եք դիմել մեզ` օգնություն ստանալու նմանատիպ հարցերի լուծման համար:

Ինչու՞ հենց մենք: Եկեք այս հարցին պատասխանենք միասին` "իդեալական" աուդիտորական ընկերության չափանիշները դասավորելով "ըստ շարքերի": Նախ և առաջ, եկեք անդրադառնանք ամենակարևոր գործոնին` մասնագիտական փորձին:

Հաջողված աշխատանք աուդիտրական ծառայությունների ոլորտում` սկսած 1999թ-ից

Մեր կազմակերպությունը հիմնվել է 1999թ., մի ծանր ժամանակաշրջան, երբ գրագետ մասնագետները ոսկու արժեք ունեին: Ի տարբերություն մեր մրցակիցների` մենք խաղաքարտը դրեցինք բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատակազմի վրա: Եվ տանուլ չտվեցինք: Այսօր մեր կազմակերպությունը համախմբել է բարձրակարգ և փորձառու հաշվապահների, հարկային մասնագետների, աուդիտորների, ֆինանսիստների և ՏՏ-մասնագետների: Ուստի, դիմելով մեր օգնությանը` վստահ եղեք - մենք գիտենք, թե ինչպես գտնել լավագույն լուծումները:

Տեխնիկական նորամուծություններ

Մեր ճանապարհի սկզբին մենք բախվեցինք տեխնիկական և նյութական բազաների լիակատար բացակայությանը: Մեր կազմակերպության գոյության տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Եվ առաջին հերթին` ծրագրային ակտիվները:

Այսօր մեր կազմակերպությունը հանդիսանում է "Հայկական Ծրագրեր" ընկերության պաշտոնական գործընկերը: Տվյալների մշակման և պահպանման բոլոր գործընթացները ամբողջովին ավտոմատացված են: Տեղեկատվության ամբողջականության և գաղտնիության ապահովման համար կիրառվում են առաջատար մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչպիսիք են բազմանգամյա պահուստավորումը և տվյալների խաչաձև պահպանումը: Բացի այդ, մենք իրականացնում ենք տեղեկատվական բազաների և RAID-կրիչների պարբերական վերահսկողություն և մոնիտորինգ: Ուստի, կնքելով մեզ հետ պայմանագիր հաշվապահական սպասարկման կամ կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգման վերաբերյալ` համոզված եղեք - Ձեր կազմակերպության վերաբերյալ բոլոր տեղեկությունները հուսալի ձեռքերում են:

Ոչ ստանդարտ լուծումներ

Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իրեն բնորոշ յուրահատուկ աշխատելաոճ: Չկա երկու կազմակերպություն, որ ունենան բիզնեսի վարման միանման մարտավարություն: Ուստի մեր կազմակերպության գլխավոր առավելությունն է հաճախորդների խնդիրների լուծմանն անհատական մոտեցում ցուցաբերելը:

Մենք համագործակցում ենք կազմակերպման տարբեր ձևի կազմակերպությունների հետ` սկսած ոչ մեծ մասնավոր ընկերություններից մինչև խոշոր ձեռնարկություններ: Մեր բոլոր հաճախորդների շահերի ապահովման համար մեր ընկերությունում կիրառվում են հաշվապահական սպասարկման և ֆինանսական աուդիտի մի քանի սխեմաներ: Դիմելով մեր ընկերության մասնագետների օգնությանը` Դուք մշտապես կարող եք ընտրել համագործակցության այն տարբերակը, որը համապատասխանում է հենց Ձեզ: Ոչ մի ավելորդ վճար և "լրացուցիչ" ծառայություն: Մենք երաշխավորում ենք. Դուք կստանաք հենց այն, ինչ իսկապես անհրաժեշտ է ձեզ:

Իր գործունեությունը ծավալելիս մեր ընկերությունը հիմնական խաղաքարտը դնում է նորարարական գաղափարների, համակարգային մոտեցման և պրոֆեսիոնալ թիմի վրա:

Մեր ընկերության մեթոդաբանների կողմից մշակվել են աուդիտորական ստուգումների իրականացման ժամանակակից ստանդարտներ և մեթոդներ, որոնք թույլ են տալիս ապահովել աուդիտորական ծառայությունների բարձր որակ ամենակարճ ժամկետներում և օպտիմալ գներով:

Հաշվապահական և հարկային հաշվառման տվյալների վերլուծության և ստուգման համար կիրառվող սկզբունքները, ինչպես նաև տույժ-տուգանքի տեսքով սանկցիաներից խուսափելու նպատակով խախտումների վերացումը ունեն նորարարական մոտեցում: Ստուգման ընթացքում մեր մասնագետները խորհրդատվություն են իրականացնում հաշվապահական հաշվառման վարման, հաշվետվությունների կազմման և հարկադրման հետ կապված հարցերի վերաբերյալ: Արդյունքում պատրաստվում է մանրամասն հաշվետվություն, որն իր մեջ ներառում է աուդիտորների հետևությունները և առաջարկությունները` սխալների ուղղման, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման և ստուգման այլ կողմերի վերաբերյալ:

Մեր աշխատանքում մենք մշտապես ընդառաջ ենք գնում մեր հաճախորդների ցանկությանը: Ուստի մեր ծառայությունների մեջ է մտնում ոչ միայն հաշվապահական թղթաբանության վարումը, այլև հարկատուների շահերի պաշտպանությունը:

Փորձագետ - հնչում է հպարտ

Իհարկե, մենք չենք հավակնում "իդեալական" աուդիտորական ընկերություն կոչվելուն: Չէ՞ որ յուրաքանչյուր ղեկավար ունի իր անսասան պատկերացումներն ու իդեալները: Բայց եթե Ձեզ հետաքրքրում են իսկապես որակյալ աուդիտորական, հաշվապահական ծառայությունները, ապա մենք ուրախ կլինենք օգնել Ձեզ` լուծելու այդ խնդիրները:

Բիզնեսը շահույթի ձեռքբերման մեքենա է: Մենք գիտենք ինչպես աշխատեցնել այն Ձեր օգտին:

Կարդացեք նաև

Տնտեսական ճգնաժամը խոչընդոտ է, եթե դու այդպես ես կարծում: Հակառակ դեպքում դա հնարավորություն է՝ հաղթահարում ես ու բացահայտում նոր շուկաներ:

Մենք կօգնենք քեզ, երբ դու ինքդ դրան պատրաստ լինես,
Հիշիր - բիզնեսում արձակուրդ չկա, գործը միշտ ավարտին ենք հասցնելու,
Դու առաջին հերթին քո բիզնեսի բանվորն ես, և հետո միայն` գործի տերը:

Մեր Գործընկերները

Գրասենյակի հասցեն

ՀՀ, 0010, Երևան, Մովսես Խորենացու փող., 27ա / 1

Հեռ.` +37410541272
Բջջ․` +37491010421 (հայերեն)
Բջջ․` +37477010421 (անգլերեն)
Բջջ․` +37491010421 (ռուսերեն)
Ֆաքս` +37410541272

Էլ․ փոստ`