Կան հարցե՞ր։ Զանգե՛ք:

Հաշվապահական Հաշվառման Կազմակերպում և Տեղադրում

Հաշվապահական հաշվառման կազմակերպման և տեղադրման ծառայություններն իրենց մեջ ներառում են հետևյալ մշակումները.
- հաշվապահական հաշվառման քաղաքականություն մշակում;
- փաստաթղթաշրջանառության հոսքեր;
- աշխատանքային հաշվային պլան;
- հաշվապահական հաշվառման մեջ գործառնությունների արտացոլման սխեմաներ` կախված կազմակերպությանը անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության անհրաժեշտությունից.
- անալիտիկ/վերլուծական հաշվառում՝ տարբեր բնութագրերով և չափորոշիչներով.
- կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառման մեջ օգտագործվող առաջնային փաստաթղթերի ձևեր.
- տարբեր հաշիվների հաշվառման գրանցամատյանների ձևեր:

Ե՞րբ է անհրաժեշտ այս ծառայությունը: Ո՞ւմ օգտակար կլինի այն:
Որպես կանոն այս ծառայությունը առաջին հերթին օգտակար է նորաստեղծ, միջին և փոքր բիզնեսների համար` տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում, ինչպես նաև արդեն տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար:

Ծառայության գինը
Ծաառայության գինը որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` կախված կազմակերպական կառուցվածքից և հաշվապահական հաշվառման կազմակերպման նախագծի մշակման գործընթացում դրված նպատակներից: Ծառայության գինը, կախված նշված պայմաններից, սովորաբար սկսվում է 300,000 դրամից:

Կարդացեք նաև

Մեր Գործընկերները

Գրասենյակի հասցեն

ՀՀ, 0010, Երևան, Մովսես Խորենացու փող., 27ա / 1

Հեռ.` +37410541272
Բջջ․` +37491010421 (հայերեն)
Բջջ․` +37477010421 (անգլերեն)
Բջջ․` +37491010421 (ռուսերեն)
Ֆաքս` +37410541272

Էլ․ փոստ`